Նոր հնարավորություն ապագա բժիշկների համար

Առողջապահության նախարարությունը սկսել է անցումային անհատական լիցենզիա ստանալու քննության նախապատրաստական աշխատանքները։

Ի՞նչ է այս լիցենզիան

Այն տրվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող և կլինիկական օրդինատուրա կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում ընդունված անձանց՝ կենտրոնացված քննությունը հաջող հանձնելուց հետո։

Ինչո՞ւ է դա կարևոր

Այս լիցենզիան հնարավորություն է տալիս կլինիկական օրդինատորներին և ռեզիդենտներին իրականացնել մասնագիտական աշխատանքը՝ բժիշկների հսկողության ներքո, մինչև լիարժեք ինքնուրույն աշխատելու իրավունքի ստացումը։

Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԳՀԱԿ-ը։

Մանրամասները և օրենքի հղումը՝ այստեղ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print