Օգոստոսի 16-ին մեծ շուքով նշվեց հարավային մայրաքաղաքի տոնը։ Կապանի 87-ամյակի միջոցառումները նվիրված էին հայոց պետականության հիմնադիր Արամ Մանուկյանին։ Օրակարգը հագեցած էր բազմաբնույթ մարզական ու մշակութային միջոցառումներով, որոնք ներգրավեցին թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։







