Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

