Սյունիքում 3-ամյա երեխան տան երկրորդ հարկի պատուհանից վայր է ընկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կատատրավմա, փակ ԳՈՒՎ, կզակի շրջանի քերծած վերք, ձախ ոտնաթաթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 3-ամյա Կ․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print