Հայտարարություն. անվճար նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական hամալսարանի Կապանի մասնաճյուղը Կապանի լեռնահարստացման կոմբինատի ֆինանսական աջակցությամբ 2026 թվականի դիմորդների համար ԲՈՒՀ-ի ընդունելության ծրագրով կազմակերպում է անվճար 10-ամսյա նախապատրաստական դասընթացներ «Մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից:

Դասընթացներին կարող են մասնակցել դիմորդները, որոնք ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ կդիմեն «Օգտակար հանածոների հարստացում», «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» և «Մետալուրգիա» մասնագիտություններով:

Դասընթացները կկազմակերպվեն հանրակրթական դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանի սովորողների, ինչպես նաև դպրոցների նախկին շրջանավարտների համար:

11-րդ դասարանի սովորողների նախապատրաստական դասընթացները կիրականացվեն առանձին խմբերով՝ հաջորդ ուսումնական տարում այդ պարապմունքները շարունակելու տրամաբանությամբ:

Ընդունելության նախապատրաստական դասընթացները կանցկացնեն գիտական աստիճան և կոչում ունեցող բարձրակարգ մասնագետները և բարձր որակավորում ունեցող ուսուցիչները:

Դիմումներն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 14-ից 29-ը (աշխատանքային օրերին), ժամը՝ 1000-1600:

Հասցե՝ ք. Կապան, Բաղաբերդ 28, ՀԱՊՀ Կապանի Մասնաճյուղ

Հեռ. 094993531, 094991077

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print