Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը:

