ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ուսումնասիրել է մայրաքաղաքի օդի որակը օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
- Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
- Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
- Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
- Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


