Կապանցիների խնդրանքով քաղաքում արագաչափ կտեղադրվի

Կապանի մի խումբ բնակիչներ և ավագանու ՔՊ անդամներ օրեր առաջ դիմել էին ՆԳ նախարարին Կապանի Բաղաբերդ և Ավետիսյան փողոցներում արագաչափ սարքեր տեղադրելու խնդրանքով:

«Դիմումը քննարկվել է և ընդունվել: Հրատապ կարգով Բաղաբերդ 1 հասցեում կտեղադրվի արագաչափ սարք»,- 1lurer.am-ին ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա նաև հայտնել է, որ մյուս հատվածներում ևս իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքների վերաբերյալ հետագայում կհայտնեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print