ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ–Փաշինյան–Ալիեւ հանդիպմանը։
«Այսուհետ խաղաղություն է եւ սրընթաց տնտեսական զարգացում, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին։ Միջանցքի թեման փակվում է։ Չկա միջանցք, կան բացվող ճանապարհներ, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են նույն պայմաններով, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության հիման վրա։ Հայաստանով անցնող ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, այսինքն՝ ինչպես ՀՀ ցանկացած այլ տարածքում գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները (օրինակ՝ իրավապահները, տեսչական մարմինները, մաքասային ծառայությունը, սահմանապահ զորքերը եւ այսպես շարունակ)։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը այսպիսով փաստացի հաստատված է»,- գրել է պատգամավորը։

