Կապանի թիմը՝ հաղթող «Դավիթբեկյան խաղերում»

180 մասնակից, 18 թիմ ու մեկ ամիս շարունակ տևած համառ պայքար, համախմբում մեկ գաղափարի շուրջ. «Դավիթբեկյան խաղերն» ավարտվեցին: Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև սփյուռքի երիտասարդները Սյունիք էին ժամանել` խաղերին մասնակցելու համար: Գլխավոր հովանավոր «Ամրոց» հիմնադրամից բացի, այս անգամ ևս միջոցառման կայացմանը աջակցել է ԶՊՄԿ-ն՝ հատկացնելով 6 մլն դրամ։ Ձեռնարկությունը վերջին տարիներին գրեթե կրկնապատկել է հատկացվող գումարը: Ամենամյա մրցույթ-փառատոնն ամփոփվեց ինտերակտիվ զրույցով, բանավեճով ու համերգով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print