Մեքենայի պայթյունից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում է

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print