ԶՊՄԿ-ն շարունակում է վերազինվել ժամանակակից գերհզոր սարքավորումներով: Ընկերությունը վերջերս ձեռք է բերել հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր տեխնիկա, որը մասնագիտական լեզվով կոչվում է լանջերի կայունության ռադար: Այն կօգնի կանխատեսել բաց հանքի արևմտյան պատի քարաթափումներն ու փլվածքները` կառավարելի դարձնելով հնարավոր ռիսկերը: Սարքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով: Արդյունքում մասնագետները ամեն րոպե ձեռքի տակ կունենան երկրաբանահետախուզական մի շարք թարմ տվյալներ: Թեմայի մասին առավել մանրամասն` տեսանյութում:







