Կապանի մի շարք գյուղերում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 13։00-14։00` Կապան համայնքի Ծավ գյուղի կենտրոնում, ժամը 14։20-15։00՝ Սրաշեն գյուղի կենտրոնում, 15։10֊16։00՝ Շիկահող գյուղի կենտրոնում, իսկ 16։10֊17։00՝ Ճակատեն գյուղի կենտրոնում, Ձեր ժամանակի խնայողության համար, կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։

Հարկադիր կատարման ոլորտում Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ Ձեր հարցերի պատասխանները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print