Իրանը դրական է գնահատել 2015 թվականի միջուկային համաձայնագրի եվրոպական երաշխավորների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ բանակցությունների փուլը և հայտարարել է, որ կշարունակի հանդիպումներն այդ ձևաչափով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը բանակցություններում ներկայացնում էր Թեհրանը, ասել է, որ կողմերը ներկայացրել են պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ կոնկրետ գաղափարներ։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան «Իրանի միջուկային համաձայնագրի» կողմեր են, որոնք չեղյալ են հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները՝ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց:

