Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է ծրագրին համապատասխան

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան։ Կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները՝ բետոնե հենապատերի կառուցում՝ 4200խմ ծավալով և շուրջ 600 գծամետր երկարությամբ, ցայսօր հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.2 մլն խմ, շինարարություն է իրականացվում նախատեսված կամուրջներից 14-ի վրա, այդ թվում արդեն իսկ կատարվել են 17.5խմ բետոնացման աշխատանքներ։ Առաջին թունելի հորատումը գրեթե արվարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի հորատման նախապատրաստման աշխատանքները։ Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը։ Ընթացքի մեջ են նաև այլ բնույթի աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print