Հուլիսի 4-ից 15-ը Կապանում կայացավ միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ 12 օր արվեստասեր հանդիսատեսը վայելեց բարձրաճաշակ երաժշտություն՝ ունկնդրելով աշխարհահռչակ երաժիշտների։ 30-ից ավելի արտիստներ երգեհոնային դահլիճում նվագեցին ջազ և դասական լավագույն ստեղծագործությունները։ Կապան ֆեստի ոչ պակաս կարևոր մասը կազմեցին վարպետաց դասերը, «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությունը։





Երրորդ տարին անընդմեջ միջոցառման գլխավոր աջակիցներն են Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատը և Կապանի համայնքապետարանը։ Կազմակերպիչները խոստանում են՝ գալիք տարի նույնպես կհանդիպեն նույն վայրում, նույն ժամին։







