ՀՀ-ն շահագրգրռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից՝ ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։

«Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»,-ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print