«Մանկական ամառային հանգիստ 2025»-ը Քաջարանում այս տարի ևս մեկնարկեց ճիշտ ժամանակին ու նույն տեղում: Ամենամյա դարձած բակային ճամբարին քաջարանցի երեխաները ամեն տարի անհամբերությամբ են սպասում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ, ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ երկու հերթափոխով անցկացվող ճամբարն այս անգամ ևս 500 երեխայի անմոռանալի հանգիստ կպարգևի:







