Մասիս քաղաքում մեքենաներ են բախվել․ կա զոհ

Հուլիսի 15-ին` ժամը 04:59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են VAZ և Ford մակնիշների ավտոմեքենաները. VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է։ Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print