ԶՊՄԿ-ն վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Կապանում իրականացնում է պատանի երկրաբան ամառային դպրոց ճամբարը, որը կօգնի առաջիկայում ֆակուլտետը համալրել նոր ուսանողներով։3 օր շարունակ 33 պատանի երկրաբան Սյունիքի գրեթե բոլոր համայնքներից հնարավորություն կունենա ավելի մոտ լինել մասնագիտությանն ու առավել մանրամասն ծանոթանալ նրա նրբություններին։

