Թրամփը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցներով, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չկնքվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շուրջ 100 տոկոսանոց ներմուծման մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում չհասնեն համաձայնության Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ։

«Մենք շատ-շատ դժգոհ ենք ռուսական կողմից և շատ կոշտ մաքսատուրքեր ենք սահմանելու, եթե 50 օրվա ընթացքում գործարք չլինի։ Մոտավորապես 100 տոկոսանոց մաքսատուրքեր։ Դրանք կարելի է նաև «երկրորդական մաքսատուրքեր» կոչել», – նշել է Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ սպասում էր գործարքի կայացմանը դեռևս երկու ամիս առաջ՝ նկատի ունենալով Ուկրաինայի հարցով համաձայնությունների հնարավորությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print