Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 13-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print