Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ-ն, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ պայթյունի մասին ահազանգը ստացվել է ժամը 18։40-ի սահմաններում։
Ըստ կայքի՝ դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

