Կասեցվել է Biella-ի մեկ արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

«Կասեցման պատճառը «Տավարի կոտլետի» նմուշում (ապրանքանիշը՝ Biella, արտադրված 02․07․2025 թ.) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ «ԱՑԽՄ», և «Ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

«ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,- ասված է հաղորդագրությունում:

Խախտումները վերացնելու ժամկետ է սահմանվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print