Խոշոր ներդրումներ Սյունիքում․ կառավարության հերթական նիստը

Կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ կկառուցվեն։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ 11 համայնքի 15 ծրագիր կհամաֆինանսավորվի` ընդհանուր 1 մլրդ 849 մլն դրամ։ Հուլիսի 10-ի հերթական նիստում Սյունիքում իրականացվող շատ ծրագրերից խոսվեց։ Նախատեսվում է բարելավել նաև 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը, իրականացնել կրթական և առողջապահական ծրագրեր` Սյունիքին հատկացնելով 50 մլն եվրո։ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ առաջարկում է մեկնարկել Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը։






Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print