Ներքին Խնձորեսկում կյանքը գնալով ակտիվանում է: Ճանապարհները վերանորոգվում են, դպրոցն ու մանկապարտեզը` համալրվում երեխաներով, իսկ գյուղացին էլ ձեռքերը ծալած չի նստում: Այստեղ տարբեր միջազգային ծրագրերից են օգտվում տեղաբնակները: Կաթիլայինի շնորհիվ հատապտուղների մշակմամբ են սկսել ակտիվ զբաղվել: Մեկ այլ նախաձեռնությամբ էլ վերջերս գյուղաբնակներին ժամանակակից ինկուբատորներ են տրամադրվել: Չի բացառվում, որ Ներքին Խնձորեսկի բրենդը շուտով թռչնաբուծությունը դառնա:







