Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն արտագնա ուսուցում է անցկացրել Սյունիքում

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն արտագնա ուսուցում է անցկացրել Սյունիքում` «Լանդշաֆտային հրդեհների մարումը» թեմայով։ Այդ մասին տեղեկացնում է կենտրոնի մամուլի բաժինը։

«Մեր կենտրոնի հրահանգիչը Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքների փրկարարական ջոկատների աշխատակիցների հետ անցկացրեց «Լանդշաֆտային հրդեհների մարումը» թեմայով արտագնա ուսուցառում»,– ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուսուցառմանը մասնակցել է 24 մարդ:

Տեսական դասընթացների ընթացքում դիտարկվել են հրդեհների առաջացման պատճառները, դրանց տեսակներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև տեղայնացման և մարման ամենաարդյունավետ մեթոդները։

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից հայտնում են նաև, որ դասընթացի գործնական մասը ներառել է տարբեր հրշեջ–փրկարարական տեխնիկայի կիրառմամբ աշխատանքներ:

Դասընթացի ժամանակ փրկարարները մշակել և իրականացրել են տափաստանային և անտառային հրդեհների մարման մարտավարական գործողություններ, ինչպես նաև կապի կազմակերպումը հրդեհների ժամանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print