ԼՂ-ից տեղահանված անչափահասները, հաշմանդամները և կենսաթոշակային տարիքի անձիք կստանան 30-հազարական աջակցություն․ փոխվարչապետ

Կառավարության նիստի ժամանակ անդրադարձ եղավ ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության հարցին, հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ աջակցության շահառուները անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: «Հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,- նշեց փոխվարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print