ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել 11,2 միլիարդ շահաբաժին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87 տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից»,- գրել է վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print