Սյունիքի որոշ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ին ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքե, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի, Գորիս քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print