Արևմտյան Եվրոպայում ուժեղ շոգ է:
Պորտուգալիայի սահմանի մոտ գտնվող իսպանական Էլ Գրանադո քաղաքում +46°C է: Սա ռեկորդային ջերմաստիճան է, գրում է Euronews-ը։
Լոնդոնում հունիսի 30-ին օրվա ընթացքում սպասվում է +35°C՝ տարվա սկզբից ի վեր առավելագույնը։
Գերմանիայում նույնպես գրանցվել է մոտ +30°C և ավելի բարձր ջերմաստիճան։
Հունիսի 29-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Լանգեդոկ պատմական շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Փարիզում առաջիկա օրերին սպասվում է +35°C-ից բարձր ջերմաստիճան:

