«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ–ն երեկ արդեն երկրորդ անգամ Մեղրիում` հարավային սահմանին, չափումներ է իրականցրել, ինչի արդյունքում արձանագրվել է, որ ռադիացիոն ֆոնի փոփոխություն տեղի չի ունեցել. ֆոնային արժեքները նորմայի սահմաններում են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Արմեն Ամիրջանյանը։
Կենտրոնի տնօրենը նշեց, որ Ագարակում տեղադրվել է ստացիոնար մոնիթորինգի կայան։

