ՀՀ-ն վերահաստատում է մշակութային և տնտեսական զարգացման մեջ փախստականների ներառման հարցը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ընդգծել է միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։

X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ ՀՀ ԱԳ նախարարությունը նաև մատնանշել է, որ միայն իրական համագործակցության և համատեղ պատասխանատվության միջոցով կարելի է ապահովել կայուն լուծումներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print