Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:
«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

