🎥Խնածախում եւ Վաղատուրում իրականացվում են ջրամատակարարման բարելավման աշխատանքներ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ և Վաղատուր բնակավայրերում իրականացվում են ջրամատակարարման բարելավման աշխատանքներ։ Լայն թափով աշխատանքներ են տարվում խմելու ջրի ներքին ցանցերի բարելավման համար։

UNDP միջոցներով խողովակաշարերի և կցամասերի ձեռքբերմամբ, և Տեղ համայնքի կողմից աշխատանքների կազմակերպմամբ ընթանում է նաեւ Խնածախի ոռոգման ջրի ցանցի շինարարությունը։

Այս մասին տեղեկացնում են Տեղի համայնքապետարանից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print