2025թ. մայիսին Հայաստան է այցելել մոտ 182 հազար զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025թ. մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստան այցելել է 181 հազար 436 զբոսաշրջիկ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 167 հազար 49-ի համեմատ։

2025թ․ հունվար-մայիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%):

Ներկայացվել է նաև 2025թ․ հունվար-մայիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print