Թշնամին չի կարող մեզ դուրս մղել ասպարեզից. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պետք է համախմբվի և ուժով դիմակայի ստեղծված ագրեսիային:

«Թշնամին չի կարող մեզ դուրս մղել ասպարեզից… Մենք ագրեսոր չենք, սակայն այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունենք համախմբվածության: Իրանի ողջ ժողովուրդը պետք է ուժով դիմակայի ստեղծված ագրեսիային: Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն, և միասնաբար դիմակայենք այս հանցավոր, ցեղասպան ագրեսիային»:

Ըստ Իրանի նախագահի՝ պնդում են, թե իրենց երկիրը չպետք է ձեռք բերի միջուկային զենք, մինչդեռ իրենք ընդհանրապես նման մտադրություն չունեն:

«Մենք իրավունք ունենք օգտվել միջուկային էներգիայից և այն հետազոտություններից, որոնք օգտակար են մեր հասարակության համար»:

Ըստ Փեզեշքիանի՝ ԱՄՆ-ն թույլ է տալիս Իսրայելին՝ հարձակվել Իրանի վրա․ «Մենք երբեք պատերազմ չենք սկսել և չենք եղել դրա նախաձեռնողը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print