Զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին բացասական եզրակացություն տրվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին:

Նախքան քվեարկությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նախագծի հեղինակին հետ քաշել այն, չընդգրկել հունիսի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում, և ԱԺ բերել նախագիծն աշնանային նստաշրջանում, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով: Սակայն Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ հետ չի քաշելու նախագիծը, քանի որ այն բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է:

Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ենթադրում է մի շարք կետերով գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Կետերից մեկը վերաբերում է զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print