Պայթյուն գազալցակայանում

Հունիսի 13-ին՝ ժամը 13:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print