ԿԽՄԿ-ն բռնի տեղահանված արցախցիներին փեթակներ ու պաշտպանիչ հագուստ է տրամադրել

2023-ին Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ու Սյունիքի մարզում բնակվող 50 ընտանիքների օրերս տրամադրեցինք 4-ական փեթակներ, մեղվաընտանիքներ, անհրաժեշտ գործիքներ ու պաշտպանիչ հագուստ։ Հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից․

«Ծրագիրն իրականացնում ենք «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Շահառուների համար համատեղ կազմակերպել ենք նաև մեղվաբուծության դասընթաց:

Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7,190,000 դրամ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print