Այսօր ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել «Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և Տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներդրման գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։
Այս քայլով Հայաստանի Հանրապետությունը ընդլայնում է համագործակցությունը դոնոր երկրների համաշխարհային համայնքի հետ՝ անցում կատարելով աջակցություն ստացող երկրից դեպի դոնոր երկիր։ Սա վկայում է Հայաստանի տնտեսական առաջընթացի և զարգացման մասին։ Միաժամանակ, այս նախաձեռնության նպատակն է աջակցություն ցուցաբերել այն պետություններին, որոնք ունեն դրա կարիքը՝ խթանելու կայուն ենթակառուցվածքների կառուցումը և սոցիալական զարգացումը։

