Վիճաբանություն, դանակահարություն. դպրոցականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է: 

Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել: 

Ոստիկանները պարզում են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից: 

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային: 

Մաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: 

Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print