Կառավարությունը 13,8 մլրդ դրամ կհատկացնի 58 կմ ճանապարհի հիմնանորոգման համար։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ՝ Աշտարակ համայնքի Օրգով գյուղում գտնվող 4 հա մակերեսով հողամասը ամրացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Նիստում հաստատվեց նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին որոշման նախագծին:







