Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը․ նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ պետբյուջեի կատարման հաշվետվությունը՝ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումները, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերը և պակասուրդը:

Ըստ նախարարի՝ 2024-ին հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվել է արտաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է եղել 50 տոկոս շեմից, միաժամանակ, Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի 40-50 տոկոս միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181,7 մլրդ դրամով: 

«2024 թվականի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, բնութագրվող տնտեսությունում ներքին սպառմանն ուղղված ներմուծման դերի նվազմամբ և արտահանման դերի աճով»,- ասաց նախարարը:

Կապիտալ ծախսեր – ՀՆԱ ցուցանիշը հասել է ՀՆԱ-ում 5.5 տոկոսի՝ թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային և կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրեր: 

Նախարարը նշեց, որ պետական բյուջեի պակասուրդը ձևավորվել է այնպիսի մակարդակում, որը թույլ է տվել Կառավարության պարտքի բեռը պահպանել ապահով մակարդակում, Կառավարության պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը ձևավորվել է 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կազմելով 48 տոկոս:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print