Համաժողով, հյուպատոսական գրասենյակի բացում Գորիսում ֆրանսիական շունչն էր թևածում

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս անգամ կայացավ Գորիսում: Վայրը ընտրվել էր` հաշվի առնելով քաղաքի ռազմավարական դերը: Լիագումար նիստով մեկնարկեց միջոցառումը, որին մասնակցում էին Հայաստանի ԱԳ, ՏԿԵ, Էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, հանրապետության տարբեր համայնքների ներկայացուցիչներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և տարբեր կառույցների 200-ից ավելի անդամներ: Երկօրյա համաժողովի կարևոր իրադարձություններից էր նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը: Մանրամասները` տեսանյութում:






Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print