Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել գերիների հարցում

Ստամբուլում ընթացող բանակցություններում հրադադարի և երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ըստ УНИАН-ի՝ հանդիպման մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ըստ նրա՝ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկանից փոքր անձանց։

Նա հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է մինչև հունիսի վերջը ևս մեկ հանդիպում անցկացնել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print