Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով:

Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print