Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը. ԱԺ նախագահի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print