Մայիսի 28-ը՝ Կապանում

Առաջին Հանրապետության հիմնադրման և մայիսյան հերոսամարտերում տարած պատմական հաղթանակի 107-ամյակի առթիվ մարզի համայնքներում տարբեր միջոցառումներ անցկացվեցին։ Օրվա կապակցությամբ Կապանում ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Ներկաները ծաղկադրման արարողություն կատարեցին նաև Գարեգին Նժդեհի շիրիմին և Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրուն: Երեկոյան Կապանի փողային նվագախմբի մասնակցությամբ տոնական համերգ էր կազմակերպվել։ Դիտեք՛ տեսանյութը առանց մեկնաբանության։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print