Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը անցկացվեց դպրոցի ժամանակավոր մասնաշենքում, որովհետև գյուղում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ կից տեղադրելով նաև տեսանյութ։
«Հրաշալի շրջանավարտներ, հրաշալի ուսուցչական կոլեկտիվ»,- գրել է պատգամավորը:

